Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

2015-ը կարևոր էր, որ ԵՄ հետ գտանք հարաբերությունները շարունակելու փոխադարձ կամք. Արտակ Զաքարյան

Այսօր աշխարհը շատ բուռն, բազմաշերտ և շատ արագ է զարգանում, շատ արագ են տեղի ունենում քաղաքական զարգացումները, կարծում եմ ՝ հաջորդ տարիներին այդ արագությունը շարունակվելու է ավելի մեծանալ: Քաղաքական համակարգը, ինստիտուտները, գործիչները պարտավոր են առաջիկայում ուժերի գերլարումով ավելի արագ և ավելի համարժեք հետևել զարգացումներին և նաև արձագանքել՝ ըստ անհրաժեշտության:

2015-ը մեզ համար ուներ շատ կարևոր մի խուրհուրդ. դա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհուրդն էր, հայ ժողովրդի ձայնը դարձավ հնարավորինս լայն աշխարհի համար լսելի, հասկանալի, ընդունելի, և նաև շատ պետություններ ու պատվիրակություններ ամենատարբեր մակարդակներով արձագանքեցին:

2015-ը որպես տարածաշրջանների լարվածության, նոր սպառնալիքների և նոր հիմնախնդիրների առաջացման տարի պետք է գնահատել, անվտանգության գործոնը դառնում է կարևորագույն խնդիր:

2015-ը տնտեսական խնդիրների հարուցման ժամանակ էր, ինչը մեզ բոլորիս, ստիպում է ապագայի համար ունենալ ավելի ճկուն մեխանիզմներ, ավելի արագ փոփոխություններին և նոր ստեղծվող իրավիճակներին գործնականում պատրաստ լինելու, դրանից օգուտ վերցնելու կամ հնարավոր հիմնախնդիրներից խուսափելու համար:

2015-ը մեզ համար կարևորվեց նաև խաղաղության պահպանման՝ և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի անվտանգության պահպանման առումով, և փառք ու պատիվ մեր զինված ուժերին, որոնք կարողացան անխոցելի պահել Հայաստանի Հանրապետության սահմանները, և փառք ու պատիվ ԼՂՀ պաշտպանության բանակին, որ կարողացավ նման կերպ անխոցելի պահել ԼՂՀ սահմանները:

2015-ը կարևոր էր մեզ համար նաև որպես առաջին տարի ԵՏՄ լիիրավ անդամակցության և ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցության համար: 2015-ը կարևոր էր, որ ԵՄ հետ մենք գտանք երկխոսությունը շարունակելու, գործընթացը ընդլայնելու և համապարփակ ձևով հարաբերությունները շարունակելու փոխադարձ կամք և համապատասխան ընկալում. մենք արդեն ունենք սկսված բանակցային ձևաչափ:

2015-ը կարևոր էր ներպետական, ներքաղաքական կայուն զարգացումնեի համար, որը մեզ շատ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք մեր արտաքին քաղաքական խնդիրներում սխալներ չանել և համաչափ քաղաքական, ռազմական և անհրաժեշտ նաև կապիտալ և աջակցություն ունենալ:

2015-ը կարևոր է հասկանալու համար հաջորդ տարիներին մեզ սպասվող խնդիրները, որոնք որ մենք պետք է լուծենք, և հուսանք, որ 2016-ի համար մենք արդեն ունենք բավարար քաղաքական հիմքեր՝ հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների արդեն կայացման փաստը և մեր ժողովրդի կողմից նոր սահմանադրության հաստատման միասնական կամքը: Մենք պետք է կարողանանք 2016-ին և հաջորդ տարիներին նոր մեխանիզմներով դիմագրավել բոլոր տեսակի սպառնալիքները, իսկ սպառնալիքներն այսօր աշխարհում ավելի շատ են, քան հնարավորությունները, բայց քաղաքականության ամբողջ հմայքը և հաջողությունն այն է, որ բոլոր իրավիճակներում պետք է գտնել հնարավորը: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ես վստահ եմ, որ մեր ժողովրդին դա հաջողվելու է: Առավել ևս այս պետության, պետականության պարագայում մենք շատ ավելի արագ և գործուն մեխանիզմներով կարողանալու ենք հաղթահարել բոլոր ստեղծված իրավիճակները, կարողանալու ենք ունենալ դրական հույսեր ու ակնկալիքներ՝ ճիշտ և հետևողական աշխատանքի արդյունքում նաև բարօրության ավելացման և գոյություն ունեցող ներքին սոցիալական, տնտեսական խնդիրների արագ լուծման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում