Ընտրություններին մասնակցողների նյարդերն այնքան լարված են, որ ոչ միայն կոնֆլիկտներ են լինում, այլև զավեշտալի իրավիճակներ: «Հրապարակ»-ը գրում է, որ մի քաղաքացի մոտեցել է ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանին և ձայն տվել. «Պարոն Մարգարյան, պարոն Մարգարյան»: Վերջինս զայրացած ասել է. «Չեք ամաչո՞ւմ, ի՞նչ եք ուզում դրանով ասել»: Մարդը շվարել է, թե՝ ի՞նչ ասացի որ: Պարզվել է՝ Մարգարյանը լսել է. «Տարոն Մարգարյան, Տարոն Մարգարյան»:










































