Առաջին անգամ գույնի ինստիտուտ Pantone-ն տարվա գլխավոր գույն է դարձրել միանգամից երկու երանգ` Rose Quartz (վարդագույն կվարց) և Serenity (խաղաղություն):
2016-ի գլխավոր գույների ընտրությունը շատ խորհրդանշական է. երկու նուրբ գույները բնորոշում են գենդերային հավասարությունը: Բաց կապույտն ու վարդագույնը ասոցացվում են նաև լուսաբացին երկնքի գույների հետ և բարերար ազդեցություն թողնում հուզական դրության վրա` հանգստություն և խաղաղություն պարգևելով:
Նման պաստելային երանգներն արդեն մի քանի անգամ հանդիպել են հայտնի դիզայներական հավաքածուներում, ինչպես` Prada, Dolce&Gabbana և Alberta Ferretti:













































