Եվրոպական երկրներն այժմ տիրող տնտեսական իրավիճակի ֆոնին պետք է ի նկատի ունենան հնարավոր քաղաքական պայթյուններն ու հեղափոխությունները: Այս մասին ֆրանսիական Le Monde հրատարակչությանը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Այն, ինչ այժմ տեղի է ոնենում Եվրոայում, ինձ հիշեցնում է 90-ականները, երբ հասարակական զարգացման ցուցանիշները նվազեցին, որն էլ հանգեցրեց քաղաքական պայթյունների և հեղափոխությունների: Եվրոպան պետք է զգույշ լինի»,- ասել է Մադուրոն:
Նա ասել է նաև, որ նախագահական ընտրություններից հետո երկրում տիրող լարվածության մեջ մեղավոր են աջ ծայրահեղականները:








































