105-ամյա ամերիկուհի Փերլ Քանթրելն իր երկարակեցության գաղտնիքը համարում է «սերը» բեկոնի հանդեպ: Իր կյանքի ողջ ընթացքում նա ամեն օր ծխահարված խոզապուխտ է կերել: Իհարկե, դա հակասում է վերջին հետազոտության տվյալներին, որտեղ նշվում է, որ մշակված միսը կրճատում է կյանքի տևողությունը: Իսկ բեկոնի ամենօրյա չափաբաժինը չպետք է գերազանցի մեկ կտորը:
Փերլ Քանթրելը 3 երեխա է լույս աշխարհ բերել, մինչ օրս զբաղվում է ծանր ֆիզիկական աշխատանքով՝ աշխատում է դաշտում: Այս ամենով հանդերձ՝ նա ամեն օր բեկոն է ուտում:











































