«Բարև դաշինքն» այսօր ավագանու ընտրությունների քարոզարշավն անցկացրեց Արաբկիրում, որտեղ ներկաներին միացավ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա իր խոսքում ընդգծեց, որ ոչինչ միանգամից չի եղել, անհրաժեշտ է համառ, հետևողական պայքար. «Այսօր Արաբկիրի հավաքը ցույց է տալիս մի բան, որ «Բարև Երևանի» համար երեքը վերկուսակցական է, ամբողջական է, հավատում է, որ մեր երկրի, հատկապես մայրաքաղաքի փրկությունը թե´ մեր միասնական ուժի միջոցով է, թե´վերկուսակցականության»:
Նա ասաց նաև, որ պետք չէ կուսակցության մեջ խառնել Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Մանուչարյանի, Գարեգին Նժդեհի անունները և նրանց ասածները կեղծել. «Ես ժամանակին ճանաչում էի Անդրանիկ Մարգարյանին, մինչև իր մահը: Մինչև հիմա Սերժի անունով եմ խոսել, բայց հիմա ասում եմ Տարոնին, որ չխառնի իրար անունները»:







































