Ադրբեջանի խորհրդարանը ուղղումներ է մտցրել Ընտրական օրենսգրքում, համաձայն որոնց՝ ենթադրվում է, որ առաջիկա նախագահական ընտրությունների օրը կփոխվի՝ հաղորդում է MINVAL.az-ը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են 2013թ. հոկտեմբերի 16-ին: Սակայն այս տարի հոկտեմբերի 15-16-ը երկրում ոչ աշխատանքային օրեր են Քուրբան բայրամ տոնի կապակցությամբ, ինչի պատճառով որոշում է կայացվել ուղղում մտցնել Ընտրական օրենսգրքում. եթե ընտրությունների օրը լինում է տոնական՝ ոչ աշխատանքային օր, ապա քվեարկության օրը տեղափոխվում է հաջորդ օր:
Ուղղումն ուժի մեջ կմտնի, երբ այն հաստատվի Ադրբեջանի նախագահի կողմից: Օրինագծում, սակայն, չի հստակեցվում, թե ընտրությունները քանի օրով կհետաձգվեն:









































