YouTube-ում իրենց կատարումներով հայտնի անկախ երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսերներ Փիթեր Հոլիենս ու Թայլեր Ուարդը ներկայացրել են Imagine Dragons ամերիկյան ինդի ռոք խմբի It’s Time հիթի իրենց տարբերակը:
Հատկանշական է, որ նրանք երգը կատարել են առանց երաժշտության ուղեկցության՝ ակապելլա, որը նկատելն առաջին հայացքից գրեթե անհնարին է:
4 օրում տեսանյութը ավելի քան 9000 Like-ի է արժանացել:









































