Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

«Երևան. բիզնես վազք» մրցույթը միջազգային դառնալու լուրջ հայտ է ներկայացնում

Մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք» մրցույթի կազմակերպչական խնդիրներն ու անցկացման կարգն ու պայմաններն են լրագրողներին ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանն ու մրցույթի կազմակերպման աջակից ու հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետարանը «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթն այս տարի կազմակերպում է Ավստրիական ավիաուղիների, SmartRunning ընկերության և AIMS–ի (Միջազգային մարաթոնների և հեռավար վազքի միություն) հետ համատեղ: Ընդգծելով, որ մայրաքաղաքում իրականացվող տարաբնույթ ծրագրերի իրականացման գործում Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակը ոչ միայն հասարակության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն է, այլև վերջիններիս այդ խնդիրների լուծմանը անմիջական մասնակից դարձնելը. «Համոզված եմ, որ նախորդ տարվա փորձը վարակիչ օրինակ կհանդիսանա, և այս տարի ավելի մեծ թվով ընկերություններ ու անհատներ կմասնակցեն մրցույթին՝ դրանով իրենց նպաստը բերելով մայրաքաղքում ևս մի կանաչ գոտու վերականգնմանը»,- նշել է աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալը՝ ավելացնելով, որ այս տարի մոտ 400 վազորդի մասնակցություն է ակնկալվում:

Միջազգային մարաթոնների և հեռավոր վազքի միության (AIMS–ի) ներկայացուցիչ Ջոն Կունկելերը, նշել է, որ ոչ բոլոր քաղաքներում է հնարավոր լինում նման մրցույթ կազմակերպելը. «Երևանն այս առումով շահեկանորեն տարբերվում է: Այստեղ լիովին ապահովված են պահանջվող չափորոշիչները ինչպես վազքատարածության երկարության, այնպես էլ մյուս պայմանների առումով»,- նշել է վերջինս և հույս հայտնել, որ Երևանում արդեն հաջորդ նման մրցույթը միջազգային կլինի:

Golden Tulip Yerevan հյուրանոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոց – Golden Tulip Yerevan հյուրանոց վազքուղով ընթացող մրցույթին կարող են մասնակցել գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններ ու անհատներ: Գրանցումը կատարվում է բացառապես առցանց՝ www.businessrun.am կայքի միջոցով: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 5-ը: Երեխաների մասնակցությունը անվճար է, իսկ մեծահասակները 10կմ վազքի մրցմանը մասնակցելու համար պետք է վճարեն 10.000, իսկ 10կմ հերթափոխով (թիմային) վազքի համար՝ 30.000 դրամ: Մրցույթին երեխաների մասնակցությունը հովանավորում է «Ամերիա» բանկը, իսկ հաղթող թիմը Ավստրիական ավիաուղիների կողմից կհրավիրվի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 5-ին կայանալիք «Վիեննա. Բիզնես-վազք 2013» մրցույթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում