Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ԲՀԿ-ն չի՞ փորձում տիրանալ ՀԱԿ-ի ձայներին

Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել են, որ ընտրության օրը համատեղ են հետևելու ընտրությունների ընթացքին` բացառելու համար ընտրախախտումները և տեր կանգնելու ձայներին: Ակնհայտ է նաև, որ մոտ 10  տարի ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ եղած ԲՀԿ-ն նախընտրական շրջանում խիստ ընդդիմադիր ելույթներ է ունենում` փորձելով ընդդիմություն ներկայանալ և տիրանալ իր գործընկերների` նույն ընդդիմության ձայներին: Այս հարցերի շուրջ է «Առաջին լրատվական»-ի զրույցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ:

– Տիկին Սարգսյան, որպես ՀԱԿ ներկայացուցիչ` ինչպե՞ս եք գնահատում, որ  նախընտրական շրջանում ԲՀԿ-ն որպես ընդդիմություն է ներկայանում` փորձելով տեր կանգնել նաև ընդդիմադիր ձայներին:

– Ես երբևիցե չեմ լսել, որ իրենք իրենց ընդդիմություն անվանած լինեն: Համենայնդեպս` այլընտրանք են իրենք իրենց անվանում: Իսկ եթե որևէ քաղաքական ուժ ուզում է դառնալ ընդդիմություն, դա իր իրավունքն է: Եվ եթե մենք դրա ականատեսը կլինենք, ուրեմն միայն ուրախ կլինեմ:

– Խոսքն այն մասին է, որ միայն նախընտրական շրջանում ընդդիմադիր ելույթներ ունենալով` ԲՀԿ-ն փորձում է ընդդիմադիր ձայներին տեր կանգնել:

– Փորձում եմ օբյեկտիվ լինել: ԱԺ-ում էլ ԲՀԿ-ի կողմից բազմաթիվ ընդդիմադիր ելույթներ եմ լսել: Նախ ասեմ, որ անկախ` ԲՀԿ-ն ընդդիմադիր է խոսում, թե չէ, ԲՀԿ-ն էլ` որպես քաղաքական ուժ, շատ լավ հասկանում է, որ ժողովրդի մեջ մեծ դժգոհություն է կուտակվել իշխանությունների նկատմամբ: Բա ինչ անի, որպես իշխանություն հանդես գա՞, երբ իշխանության մաս չի կազմում հիմա: Բնական է, որ էդպես պետք է անի:

– ԲՀԿ-ն մոտ 10 տարի կոալիցիայում է եղել, իշխանության մեջ է եղել, չե՞ք կարծում, որ պատասխանատու է Հայաստանում կատարվածի համար:

– Ոչ ոք ոչ մեկին պատասխանատվությունից չի ազատում, բայց եթե քաղաքական ուժը ինչ-որ մի պահի տեսնում է, որ էսպես շարունակել չի կարող, ես ցանկանում եմ համենայնդեպս էդպես մտածել, և պետք է ժողովրդի շահերով առաջնորդվի, «կարտի յեմու վ ռուկի», ավելի լավ, եթե էդպես է մտածում:

– Չե՞ք կարծում, որ հենց ՀԱԿ-ի, «Ժառանգության» ձայներին է փորձում տիրանալ:

– Չեմ կարծում, մենք շատ կայուն ընտրազանգված ունենք, և կարծում եմ, որ էս դեպքում ԲՀԿ-ն բավական մեծ հնարավորություններ ունի: Եթե կհավաքի շատ ձայն, և ՀԱԿ-ը նույնպես ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ կունենան բավականաչափ ձայն, որ կարող են կոալիցիա ստեղծել ԲՀԿ-ի հետ, ես կարծում եմ` դա լավագույն տարբերակն է Երևանում իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելու համար:

– Իսկ Դուք մեծ տարբերություն տեսնո՞ւմ եք ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև:

– Ժամանակը ցույց կտա, էսօր չեմ կարող ասել:

– Տիկին Սարգսյան, տեղեկություններ կան, որ ըստ իշխանական սցենարի` Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը չեն հաղթահարելու անցողիկ շեմը…:

– Հետաքրքիր է, էդ տեղեկությունները իշխանություններին որտեղից, եթե քաղաքացին դեռ ընտրություն չի կատարել: Ուրեմն դա իրենց ցանկությունն է, բայց չեմ կարծում, որ միշտ կարող են իրենց ցանկությունն ի կատար ածել: Դա իրենց ցանկությունն է և ոչ թե իրականություն: Եվ վերջին հաշվով, նման տեղեկություն որտեղից կարող է լինել: Այ, եթե ընտրություններն ավարտված լինեին և նախնական թվերն արդեն հրապարակված, նման տեղեկության մասին կարելի էր խոսել: Եթե նման լուրեր են տարածում, ուրեմն դա իրենց ծրագիրն է, որը փորձելու են իրականացնել, բայց ինձ թվում է` Երևանում դժվար կլինի:

– ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում մարդկանց քանակը ինչպե՞ս եք գնահատում:

– Շատ նորմալ եմ գնահատում: Ես չեմ կարծում, որ լիներ քաղաքական ուժ, որ կարողանար էդ չափով մարդ հավաքեր: Սա ավագանու ընտրություններ են, համապետական չեն, և մարզերից ես մարդ չտեսա: Դա Երևանի ՀԱԿ անդամներն էին, համակիրներն էին, շարքային քաղաքացիներն էին: Բավականին դրական եմ գնահատում: Հետո մի մոռացեք` մի մասը նստում է սրճարաններում, լսում է էնտեղից, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ է մոտենում: Մի խոսքով` դրական եմ համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում