Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպման ավարտն ազդարարող մրցավարի սուլիչից հետո խաղադաշտ դուրս եկավ մյունխենյան ակումբի երկրպագուն:
Մինչ մարզադաշտի պարեկային ծառայության աշխատակիցները միջոցներ կձեռնարկեին, «Բավարիա»-ի ֆուտբոլիստները ջերմ գրկախառնվեցին երջանիկ երկրպագուին:







































