ԱՄՆ Կենտուկի նահանգում փոքրիկ տղան հրազենով սպանել է 2-ամյա քրոջը: 5-ամյա երեխան խաղացել է 22մմ տրամաչափով մանկական հրազենով: Այն հանկարծ կրակել է, և փամփուշտը դիպել է քրոջը:
Ողբերգության ժամանակ երեխաների մայրը ևս տանն է եղել: Նա չի կարողացել բացատրել, թե ինչու է խաղալիքը լիցքավորված եղել: Այս մասին հաղորդում է TCH-ը:
Ոստիկանությունը կրակոցը համարում է պատահականություն:











































