Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր կարծիքն է հայտնել Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ մասի վերաբերյալ, որը կայացել է Սանկտ Պետերբուրգում: Հիշեցնենք, որ հայ շախմատիստը նվաճել է Լուվրում մեկնարկած խոշոր մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:
«Շատ հաճելի է խոսել այս բեմից: Մրցաշարն անցկացվեց երկու հրաշալի թանգարաններում: Ստեղծագործական մթնոլորտ էր տիրում: Բոլորը փորձում էին ցուցադրել իրենց լավագույն խաղը»,- նշել է հայ շախմատիստը:
Լևոն Արոնյանը նաև շնորհակալություն է հայտնել Գենադի Տիմչենկոյին և Անդրեյ Ֆիլատովին, ում ջանքերի շնորհիվ մրցաշարն անցկացվեց Լուվրում և Ռուսական թանգարանում:










































