Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին կարող է շարունակել կարիերան «Գալաթասարայ»-ում: Metro-ն հայտնում է, որ թուրքական ակումբի ղեկավարները պատրաստվում են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը չնայած այն փաստին, որ ինքը` Պոդոլսկին բազմիցս հայտնել է Անգլիայում մնալու իր ցանկության մասին:
Տեղեկությունների համաձայն` «Գալաթասարայ»-ը պատրաստ է 12 մլն ֆունտ առաջարկել «Արսենալ»-ին` ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Պոդոլսկուն 4-ամյա պայմանագիր կառաջարկվի, որի համաձայն նա շաբաթական 130 հազար ֆունտ կվաստակի:
Նշենք, որ Լուկաշ Պոդոլսկու ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենթուս»-ը, Մախաչկալայի «Անժի»-ն և «Բայեր»-ը:






































