Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով նվաճեց շախմատային խոշոր մրցաշարի` Ալյոխինի հուշամրցաշարի չեմպիոնի տիտղոսը, հայտնել է, որ Ալեքսանդր Ալյոխինն իր սիրելի շախմատիստն է:
«Ես գիտակցում էի, որ դեռևս հոգնած եմ` Լոնդոնից հետո: Սակայն հաճախ չէ հնարավորություն ընձեռնվում խաղալ նման հիանալի վայրերում: Ինձ համար մեծ պատիվ է նման խոշոր մրցաշարի հաղթող դառնալ: Մանավանդ, որ Ալյոխինն իմ սիրելի շախմատիստն է: Անչափ ուրախ եմ»,- «Р-Спорт»-ը մեջբերում է Լևոն Արոնյանի խոսքը:
Հիշեցնենք, որ հայ շախմատիստը 5.5 միավոր վաստակեց և գերազանցեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին լրացուցիչ ցուցանիշներով:









































