Ռոլանդ Էմերիխը ձեռնամուխ է եղել բրիտանացի սպա Թոմաս Էդվարդ Լոուրենսին (հայտնի է որպես Լոուրենս Արաբացի) նվիրված հեռուստատեսային մինի-սերիալի ստեղծման աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն:
Էմերիխը հանդես է գալու որպես նոր հեռուստաֆիլմի պրոդյուսեր:
Թե ով է մարմնավորելու սերիալում գլխավոր դերերը, չի նշվում: Ռեժիսորի անունը նույնպես չի նշվում: Ենթադրվում է, որ սերիալի ընդհանուր տևողությունը կկազմի 6 ժամ:
Թոմաս Էդվարդ Լոուրենսը սպա, ճանապարհորդ ու գրող էր, ով 1910-1930 թվականներին աշխատել է Մերձավոր Արևելքում:
Լոուրենսը մահացել է Մեծ բրիտանիայում 1935 թ.՝ 46 տարեկան հասակում:
1962 թ. էկրան բարձրացավ «Լոուրենս Արաբացի» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում էր նրա կյանի մասին: Գլխավոր հերոսին մարմնավորում էր Պիտեր Օ’Տուլը:
Ժապավենը ներկայացվել էր 10 «Օսկարի» ու ստացել 7-ը, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Էմերիխի ռեժիսորական վերջին աշխատանքը «Սպիտակ տան աղմուկը» թրիլերն է (White House Down):









































