Ինչպես գիտեք, Մադրիդի «Ռեալ»-ը լքել է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունը՝ կիսաեզրափակիչում չկարողանալով հաղթահարել Դորտմունդի «Բորուսիա»-ի արգելքը:
Շարունակում են խոսակցություններ տարածվել, որ Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանը սկսելու է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: The Sun-ը տեղեկացնում է, որ պորտուգալացին արդեն նախնական պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ:
Նշվում է, որ Աբրամովիչը պատրաստ է Ժոզեին 100 մլն ֆունտ տրամադրել՝ ակումբի համալրման նպատակով:
Մոուրինյոն ցանկանում է «Չելսի»-ում տեսնել Ռադամել Ֆալկաոյին («Ատլետիկո»), Անդրե Շյուրլեին («Բայեր») ու Մարուան Ֆելաինիին («Էվերթոն»):







































