Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հերթական անգամ իր հիացմունքն է հայտնել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի նկատմամբ:
Զիդանը կարծում է, որ Ուելսի ընտրանու ֆուտբոլիստը կարող է դառնալ աշխարհի ամենաթանկարժեք խաղացողներից մեկը:
«Նման հրաշալի մրցաշրջանից հետո Բեյլը կարող է դառնալ աշխարհի ամենաթանկարժեք խաղացողներից մեկը, եթե ակումբային գրանցումը փոխի առաջիկա ամռանը: Պետք է հաշվի առնել նաև, որ նա շատ երիտասարդ է:
«Տոտենհեմ»-ը կարող է նրա տեղափոխության դիմաց պահանջել 40 մլն, 50 մլն կամ նույնիսկ 60 մլն ֆունտ: Նման գումար կարող են վճարել 3-4 ակումբներ»:








































