Եվրոպական մի քանի գրանդեր ցանկանում են իրենց կազմում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Մասնավորապես նշվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն:
Պորտուգալացու՝ ակումբային գրանցումը փոխելու հավանականությունն ավելի մեծացավ այն բանից հետո, երբ «Ռեալ»-ը հերթական անգամ դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունից:
Goal.com-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է վճարել 77 մլն եվրո և զիջել Լուիշ Նանիի տրանսֆերային իրավունքը, որը գնահատվում է 25 մլն եվրո:
Պարբերականի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի ղեկավարները պատրաստվում են մեգաառաջարկ անել «Ռեալ»-ին: Ֆրանսիական ակումբը պատրաստ է 94 մլն եվրո վճարել:








































