Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակիչում «Բավարիա» – «Բարսելոնա» խաղն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով: Այսօր «Կամպ Նոու» մարզադաշտում կկայանա պատասխան խաղը:
«Մեզ գերազանց հանդիպում է սպասվում: Չեմ կասկածում, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Ինչ վերաբերում է Մեսսիի, ապա նրան համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ Լեոն, երբ իր լավագույն մարզավիճակում է»,- հայտարարել է Ռոբենը:









































