Չորեքշաբթի առավոտյան Թուրքիայի ոստիկանությունը սկսել է ցրել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ցույցը։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մի խումբ կողմնակիցներ Աշխատավորների միջազգային համերաշխության օրվան նվիրված երթ են անցկացնում Ստամբուլի կենտրոնում։
Նախօրեին Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն հաղորդել էր, որ քաղաքապետարանը չի արտոնել մայիսի 1-ի կապակցությամբ երթը, այդ պատճառով ցանկացած ակցիա կհամարվի անօրինական:
Թուրքիայում ամեն տարի մայիսի 1-ին անցկացվում է աշխատավորների երթ, որը հաճախ ավարտվում է ոստիկանության հետ բախումներով:










































