Կանադացի աուդիտորները, որոնք ստուգում են բյուջետային միջոցները, չեն կարողացել պարզել՝ որտեղ են ծախսվել ահաբեկչության կանխարգելման համար հատկացված 3,1 մլրդ դոլարը: Այս մասին հայտնում է CBC-ը:
Ծախսերի օրինականության ստուգումն անցկացրել էր Կանդայի գլխավոր աուդիտոր Մայքլ Ֆերգյուսոնի ղեկավարած հանձնաժողովը:
Ինչպես նշվում է ստուգման արդյունքում կազմված զեկույցում, 2001-2009 թթ. բյուջեից ահաբեկչության դեմ պայքարի համար հատկացվել էր ընդհանուր առմամբ 12,9 մլրդ դոլար, որը բաժանվել էր 35 տարբեր գերատեսչությունների միջև:
Աուդիտորներին հաջողվել էր պարզել միայն 9,8 մլրդ դոլարի ճակատագիրը:
Ֆերգյուսոնն ասել է, որ դեռ չունի տեղեկություններ, թե ինչի վրա է ծախսվել մնացած 3 մլրդ դոլարը, սակայն ընդգծել է, որ եթե գերատեսչությունը ծախսել է այդ միջոցներն այլ նպատակներով, ապա դրա համար պետք է ստանար կառավարության թույլտվությունը:









































