Նիդերլանդներում չորեքշաբթի օրվա ողջ գիշերը խնջույքներ էին տեղի ունենում՝ ի պատիվ նոր թագավորի: Նախօրեին Բեատրիս թագուհու որդին՝ Վիլեմ-Ալեքսանդրը, գահ բարձրացավ: Տոնախմբությունը սկսվել էր դեռևս երեքշաբթի օրը՝ թագուհու՝ գահից հրաժարվելուց հետո: Դրանից հետո տեղի է ունեցել նոր թագավորի երդման արարողությունը: Որպես միապետ՝ իր առաջին հանրային ելույթի ժամանակ նա խոստացել է լինել ժամանակակից:
Տոնախմբության պաշտոնական մասի ավարտից անմիջապես հետո միապետը տիկնոջ հետ գնացել է նավով շրջելու Ամստերդամի գետերով և ջրանցքներով: Ափից նրանց էին ողջունում հազարավոր հպատակներ և զբոսաշրջիկներ: Երկրում բավականին հյուրեր կային, այդ թվում նաև Արգենտինայից, ովքեր եկել էին աջակցելու արգենտինացի թագուհուն՝ Մաքսիմային:










































