Sunday, 07 06 2026
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների

Հայ-վրացական հարաբերությունների ակտիվացումը կապված է վրաց խորհրդարանի որոշման հետ

Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում վերջին շրջանում հիմնական ուշագրավ հանգամանքը հայ-վրացական հարաբերություններն են, ակտիվացել են նաև հայ-թուրքական գործընթացի շուրջ խոսակցությունները:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի գնահատմամբ, այդ ակտիվացումները բնական են և պատճառներ ունեն:

Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին՝ Սարգսյանը նկատեց, թե այժմ բոլորը հույս ունեն, որ հայ-թուրքական գործընթացը կակտիվանա Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո:
«Դա ընդամենը հույսեր են, որևէ էական փոփոխություն և հարց չի կարող լինել, և կոնկրետ բան չի խոսվում»,- ընդգծեց ՌԱՀՀԿ ղեկավարը:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, Սարգսյանը նշեց, որ այդ հարաբերությունների ակտիվացումն ու վրաց բարձրաստիճան պաշտոնյաների անընդհատ այցերը Հայաստան հիմնականում կապված են վրացական խորհրդարանի վերջին որոշման հետ` փակելու ռուսական ռազմամթերքի տրանզիտը:

«Սա, իհարկե, նոր վիճակ է, և իզուր չէ, որ անընդհատ բավական բարձր մակարդակի հայ-վրացական շփումներ գոյություն ունեն: Չի խոսվում, թե Վրաստանն ինչ առաջարկներ է անում Հայաստանին, բայց պարզ է, որ լուրջ խնդիրներ են շոշափվում, սակայն մեր կողմից պրակտիկորեն որևէ բան չի ասվում, թե ինչ քայլեր են կատարելու այս ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում