Գվինեթ Փելթրոուն վիճել է իր լավագույն ընկերուհի և մարզիչ Թրեյսի Անդերսոնի հետ: Գվինեթը չի կարողանում ներել Թրեյսիին, որ դեռևս ապրիլի սկզբին նա Քիմին հրավիրել էր իր նոր սրահի բացմանը:
«Ամենից քիչը Գվինեթը կցանկանար, որպեսզի իրեն տեսնեին Քիմի ընկերակցությամբ: Գվինեթն ուղղակի հպարտանում է իր բնական արտաքինով, և նրան տհաճ է գտնվել պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմած մարդկանց շրջապատում: Նա Քիմին դրանցից մեկն է համարում, իսկ Թրեյսին նրա «գլխին սարքեց»: Գվինեթը կարծում է, որ պլաստիկ վիրաբույժների ծառայությունից օգտվող մարդիկ աշխարհին վատ օրինակ են ծառայում: Նա երդվել է այլևս երբեք չհանդիպել Քիմի հետ»,- գրում է Showbiz Spy-ը:











































