«Սուոնսի»-ի հարձակվող Միչուն կարող է «Լիվերպուլ» տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Liverpool Echo-ն: Տրանսֆերային գործարքը կարող է 30 մլն ֆունտ կազմել:
Իսպանացի հարձակվողը հաջող է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում, ինչը տպավորել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Միչուն կարող է փոխարինել որակազրկված Լուիս Սուարեսին կամ Էնդի Քերոլին, ով վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմ»-ում:
Նշենք, որ իսպանացին զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակի հինգերորդ հորիզոնականը: Միչուն 17 գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում:







































