Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ՕՊԵԿ-ի կանխատեսումները նավթի համաշխարհային մատակարարումների վերաբերյալ

ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրների կողմից նավթի մատակարարումները 2015 թվականի օրական 57.4 մլն բարել ցուցանիշից կաճեն՝ 2020 թվականին հասնելով օրական 60.2 մլն բարելի։ Նման կանխատեսումներով հանդես է եկել ՕՊԵԿ-ը՝ նավթային շուկային վերաբերող ամենամյա զեկույցում։ Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը։

Համաձայն կանխատեսումների՝ նշված երկրների մատակարարումները 2025 թվականին կհասնեն օրական 61.5 մլն բարելի, իսկ 2040-ին կկրճատվեն՝ հասնելով 59.7 մլն բարելի։

ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրների կողմից մատակարարումների աճը միջնաժամկետ հեռանկարում հիմնականում կապահովվի Լատինական Ամերիկայի և Կասպյան տարածաշրջանի երկրներից մատակարարումների մեծացման հաշվին։

ՕՊԵԿ-ի կանխատեսումներով՝ նավթի համաշխարհային մատակարարումները 2020 թվականին կհասնեն օրական 97.6 մլն բարելի՝ ներկայիս 94.5 մլն բարելի դիմաց։ 2016 թվականի համար կանխատեսվում է օրական 94.7 մլն բարել ցուցանիշ։

Նշվում է, որ 2040 թվակնաին նավթի համաշխարհային մատակարարումները կկազմեն օրական 110 մլն բարել։

Սպասվում է, որ ՕՊԵԿ-ի մատակարարումները 2040 թվականին կհասնեն օրական 40.7 մլն բարելի։ Իսկ 2020 թվականին 2014-ի 30 մլն բարելի փոխարեն սպասվում է 30.7 մլն բարելի ցուցանիշ։

Համաձայն զեկույցի՝ ՕՊԵԿ-ի մասնաբաժինը նավթի համաշխարհային մատակարարումներում կմեծանա՝ ներկայիս 33 տոկոսից 2040 թվականին հասնելով 37 տոկոսի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում