Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետհամակողմանի հարաբերությունների զարգացումը և հենց այդ նպատակն էրհետապնդում Բրազիլիայում ՀՀ դեսպանության հիմնումը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերն էլ ավելի կնպաստեն Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, մշակութային փոխանակումների և այլ ուղղություններով հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նիկոդեմոսը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանացել է իր հնարավորությունների չափով նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը հավելել է, որ Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով:
Հայաստանում դեսպան Նիկոդեմոսի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան հանձնել է ԱԳՆ հուշամեդալ:












































