«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կփորձի ձեռք բերել Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի տրանսֆերն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
27-ամյա իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերը 30 մլն եվրո է գնահատվում: Սակայն թուրինցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարկիզիոն 44 խաղ է անցկացրել, 8 գոլ խփել և 9 գոլային փոխանցում կատարել:







































