Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խոսել է ՉԼ կիսաեզրափակիչի շրջանակներում կայանալիք Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղի մասին:
«Առաջին խաղից հետո լավ հնարավորություններ ունենք հաջորդ փուլ դուրս գալու: Բայց դեռ չենք լուծել մեր խնդիրը: Երազում ենք եզրափակիչ դուրս գալու մասին: Կարծում եմ՝ մեր թիմը հիմա ավելի հզոր է, քան անցած տարի:
Գիտենք, որ «Բարսելոնա»-ն կարող է հրաշքներ գործել: Մենք հիանալի ենք պայքարում ՉԼ ընթացիկ մրցաշրջանում: Հնարավորության դեպքում հարձակվողական ֆուտբոլ ենք ցուցադրելու, ինչպես առաջին խաղում»:






































