Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բորուսիա»-ի դեմ պատասխան հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն դիմել է «արքայական ակումբ»-ի երկրպագուներին:
«Մեզ բարդ և կարևորագույն հանդիպում է սպասվում: Նպատակին հասնելու համար թիմը ձեր աջակցության կարիքն է զգում: Վստահ եմ, որ կարելի է հույս դնել ձեր վրա: Կեցցե´ Մադրիդը»,- գրել է պորտուգալացին Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք` «Ռեալ»-ի բժիշկները հայտնել են, որ Ռոնալդուն լիովին ապաքինվել է և կարող է խաղադաշտ դուրս գալ «Բորուսիա»-ի դեմ խաղում:










































