Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը Թուրքիայի առաջին տիկին Հայրյունիսա Գյուլի հրավերով երեկ մեկնել է Անկարա: Ռուլովսն Անկարայում մասնակցելու է «Կրթությունը հաղթահարում է բոլոր խոչըդոտները» ընկերության ամփոփիչ հանդիպմանը:
Տվյալ ընկերությունն արդեն երրորդ տարին է, որ Թուրքիայի առաջին տիկնոջ հովանավորությամբ և թուրքական «Բեյազ այ» հիմնադրամի հետ համագործակցությամբ ակցիաներ է ձեռնարկում` օգնելու համար սահամանափակ կարողությունների տեր անձանց:
Ընկերության նպատակն այն է, որ տվյալ մարդիկ հավասար պայմաններում գտնվեն կրթական հաստատություններում և հեշտությամբ ինտեգրվեն հասարակությանը:
Հիշեցնենք, որ հոլանդուհի իրավաբան Ռուլովսը Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ծանոթացել է 1993 թվականին, Ստրասբուրգում, իսկ վրացական քաղաքացիություն է ստացել 2008 թվականի հունվարին: