Արքայազն Չարլզի այցը նախապատրաստելու համար Հայաստան ժամանած Բուքինհեմյան պալատի անվտանգության աշխատակիցների հետ Հայաստան է ժամանած եղել նաև այցը կազմակերպող, «Երևան, իմ սեր» հիմնադրամի համահեղինակ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը՝ համատեղ «նայելու» արքայազնի անցնելիք հնարավոր երթուղին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Նշենք, որ նա Նուրսուլթան Նազարբաևի երբեմի «կասիրի-նայողի» համարում ուներ, այժմ Արևմուտքում մեծ բիզնեսի է տիրապետում և Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերել»:
Թերթի թղթակիցը զանգահարել է նրա երևանյան գրասենյակ` ճշտելու այցի հետ կապված մանրամասներ: Պատասխանել են, որ՝ այո, Արմեն Սարգսյանն այդ հարցերով եղել է Հայաստանում, սակայն անգլիական անվտանգության աշխատողների հետ էլ մեկնել է Լոնդոն, իրենք մանրամասների չեն տիրապետում, չգիտեն էլ, թե երբ է գալու արքայազնը:








































