Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ը և Ճապոնիան համաձայնության են հասել Ճապոնիայում ևս մեկ հակահրթիռային պաշտպանության ռադարի տեղադրման հարցում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի խոսքերը:
Մարտին ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է մինչև 2017թ.-ը երկրի պաշտպանության համակարգը ուժեղացնելու ծրագրերի մասին՝ կապված ԿԺԴՀ սպառնալիքի հետ: Ճապոնիայում նախատեսվում է լրացուցիչ ռադար տեղադրել:
«Այսօր մենք առաջընթաց ունեցանք Ճապոնիայում երկրորդ ռադարը տեղադրելու հարցում՝ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար»,- ասել է Հեյգելը:











































