«Միլան»-ի հարձակվող Բոյան Կրկիչն ազդրի մկանների վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
Իսպանացի ֆուտբոլիստը բաց է թողել «Կատանիա»-ի դեմ հանդիպումը: «Միլան»-ի հաջորդ խաղին, հավանաբար, Կրկիչը կրկին չի կարող մասնակցել:
Հիշեցնենք, որ մինչև մրցաշրջանի ավարտը «ռոսսոներիներ»-ը չորս հանդիպում են անցկացնելու` «Տորինո»-ի, «Պեսկարա»-ի, «Ռոմա»-ի և «Սիենա»-ի դեմ:







































