Հարավկորեացի երգիչ PSY-ն ստացել է հեղինակավոր Tribeca մրցանակը: Այս մասին հաղորդում է հարավկորեական «Չունանգ Իլբո» թերթը:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մանհեթենում՝ Նյու Յորքի համալսարաններից մեկում: Մրցանակը ստանալով՝ երգիչը խոստովանել է, որ 1996-ից ի վեր փորձել է այդ համալսարան ընդունվել, սակայն ձախողվել է:
«Այդ պատճառով էլ այս մրցանակը մեծ հաջողություն է ինձ համար»,- ասել է նա:








































