Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն առաջիկա ամռանը քիչ հավանական է:
Ակնկալվում է, որ ամռանը «Բորուսիա»-ն կվաճառի Լևանդովսկու տրանսֆերը, ում պայմանագրի ժամկետը լրանալու է մեկ տարի անց: Գործակալ Մայք Բարտելը չի հերքում, որ Ռոբերտին դուր է գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգան, սակայն նրա տեղափոխությունն Անգլիայի առաջնություն առաջիկա ժամանակաշրջանում, հավանաբար, չի կայանա:
«Կարող եմ միայն մի բան ասել` Ռոբերտը հետաքրքրված է, որպեսզի ապագայում հնարավորություն ունենա հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Սակայն որքան ժամանակ կպահանջվի դրա համար, չեմ կարող ասել: Կարծում եմ` ոչ առաջիկա ամռանը»,- Բարտելի խոսքը մեջբերում է The Guardian-ը:








































