Պրահայի իշխանությունները չեն բացառում, որ քաղաքի կենտրոնում՝ հայտնի Կառլովի կամուրջի մոտ, կարող է որոտալ ևս մեկ պայթյուն. մեթանի արտահոսքը շարունակվում է: Հրշեջ ծառայության ներկայացուցիչը, որը գտնվում է պատահարի վայրում, ենթադրել է, որ գազը գալիս է քաղաքային կոյուղուց՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ Պրահայի կենտրոնում տեղակայված շենքում պայթյունի հետևանքով վիրավորվել է շուրջ 55 մարդ: Պրահայի փրկարարական ծառայությունների տվյալներով՝ պայթյունի հետևանքով հավանաբար զոհվել է 3-4 մարդ:





































