Թուրքական բանակը մտադիր չէ հեռանալ երկրի հարավարևելյան շրջաններից, որոնք մոտ ժամանակներս կլքեն PKK-ի անդամները: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ կայքին:
Թուրքիայի զինված ուժերը չեն ծրագրում այդ տարածքներում կրճատել զինվորական անձնակազմի և տեխնիկայի թվաքանակը:
Բանտարկության մեջ գտնվող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն ավելի վաղ կազմակերպության անդամներին կոչ էր արել վայր դնել զենքն ու լքել երկրի տարածքը:
Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին խոստացել են զենքը վայր դնող զինյալների համար ստեղծել պայմաններ՝ երկրից անվտանգ դուրս գալու համար: Թուրքիայի տարածքից քուրդ զինյալների դուրսբերման գործընթացը կսկսվի մայիսի 8-ից:










































