Երբ Հայաստանում ընդունվեց ԱՊՊԱ-ի մասին օրենքը վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության նիստի ժամանակ ողջ կազմին հանձնարարեց, որ պարտադիր ավտոմեքենաների դիմապակուն ունենան ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները, իսկ այն անձիք, ովքեր չեն հարգի օրենքը, ապա հրաժեշտ կտան զբաղեցրած պաշտոնին:
Այսօր՝ ապրիլի 29-ին, shamshyan.com-ը ներկայացրել է Կառավարության շենքի դիմաց լուսանկերների շարք, թե ինչպես է մերսեդես S 500 մակնիշի 500 NN 50 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում ԱՊՊԱ և տեխզննմնան կտրոնները:
Նշված ավտոմեքենայի տերը աշխատում է Կառավարությունում և եթե վարչապետը տեսախցիկների առջև հորդորում է, որ պաշտոնյաները չխախտեն օրենքը, ապա հենց իր քթի տակ օրենքը խախտում է իր աշխատակիցը:
Կարծում ենք՝ ճանապարհային ոստիկանությունը կառավարության օրինախախտ չինովնիկին վարչական պատասխանատվության կենթարկի, ով էլ հետո կտրոնները կփակցնի ավտոմեքենայի դիմապակուն:










































