Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կաբինետին կոչ է արել չմեկնաբանել Սիրիայում տիրող իրավիճակը: Պատճառը միջազգային հանրության վրա ազդելու մեղադրանքի մտավախությունն է: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Զեև Էլքինը հրապարակայնորեն ենթադրել է, որ միջազգային հանրությունը «կարող է ուժ կիրառել՝ սիրիական քիմիական զենքի զինանոցներից պաշտպանվելու համար»:










































