Կիրակի օրը՝ ապրիլի 28-ին, Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերք ամերիկյան քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է եկեղեցու երգչախմբի անդամների վրա: Այս մասին հաղորդում է տեղի KOAT 7 հեռուստաալիքը:
Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանցից երկուսի վիճակը բժիշկները ծանր են գնահատել:
Հարձակվողը 24-ամյա Լոուրենս Քեյփներն է: Ականատեսների վկայությամբ՝ նա բղավել է՝ «Ստախո՛ս քարոզիչ», և հարձակվել մարդկանց վրա:
Ներկաներին հաջողվել է ինքնուրույն բռնել հանցագործին և սպասել ոստիկանությանը:










































