Ճապոնական Nissan ընկերությունը Հյուսիսային Ամերիկայի շուկայից ստիպված է հետ կանչել Altima մակնիշի 123.3 հազար ավտոմեքենա, որոնք արտադրվել են 2013թ.-ի մարտի 21-26-ը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Փորձաքննական հաշվետվության մեջ նշվում է, որ անսարքության պատճառով պահեստային անիվն օգտագործելու դեպքում կարող է ավելորդ ճնշում առաջանալ կամ հակառակը՝ նվազել, ինչն էլ կարող է փոխադրամիջոցի հավասարակշռությունը խաթարել և վթարի հանգեցնել:
Հաղորդվում է, որ մինչ այժմ պատահարներ չեն գրանցվել:









































