Thursday, 18 06 2026
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Մարտուն Գրիգորյանի արձագանքը Գյումրիի իրադարձություններին

ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել ապրիլի 23-ին Գյումրիում կատարված աղմկահարույց սպանության դեպքի հետ կապված:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Այս ապրիլի 23-ին Գյումրիում կատարվեց մի դեպք, որը որակվեց և պատմության մեջ կմնա որպես աղմկոտ սպանություն:

Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առաջ, 10 տարեկան աղջիկ երեխայի կողքին կանգնած, մինչև օրս մեզ համար անհայտ մեկի կողմից հրազենային ծանր վնասվածք ստացավ հայրը՝ 3 անչափահաս երեխաների հայր Հարություն Խաչատրյանը:

Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, 10 տարեկան աղջիկ երեխայի աչքի առաջ սպանվեց 2 անչափահաս երեխաների հայր Արտյոմ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ծանր վիրավորվածը՝ Հարություն Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմ բարեկամն ու ընտանիքի քավորն է, սպանվածը՝ Արտյոմ Կարապետյանը, Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատի ու թիմի լավագույն ընկերը: Մեկ վիրավոր, մեկ զոհ, մեկ անչափահաս՝ կալանքի տակ:

Թվում էր, թե հաշվի կառնվի այն անհերքելի իրողությունը, որ ակնհայտ է տուժող կողմը, որ նրան աննախադեպ ծանր հարված է հասցվել, մինչդեռ, հետևելով լրատվությանը, պարզեցինք, որ ոմանք նյութական շահը գերադասում են ճշմարտությունից, արդարությունից, պատվասիրությունից, համընդհանուր բարոյական օրենքներից: Շատ արագ պարզեցինք, որ այդ ամենի մեղավորը, որոշ լրատվամիջոցների գնահատմամբ, ինչպես միշտ Մարտուն Գրիգորյանն է: Ու դեռ ոմանց գնահատմամբ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներին չեն պատժում: Ուզածներդ ի՞նչ է, մի փամփուշտ էլ երեխային կպներ, որ սրտներդ հովանա՞ր, որ զսպվեի՞ք:

Թվում էր, թե իրերը կկոչեն իրենց անուններով, որոշ «հեղինակներ» զերծ կմնան անհարկի որակումներից, բամբասանքից, հնացած, ստահոդ, հոգնեցնող պատմական էքսկուրսներից: Կամ գոնե կտարբերվեին նախընտրական շրջանին հարիր պահվածքից: Բայց պարզվեց, որ իզուր էր թվում: «Հրապարակ» օրաթերթը (թթ073,075,2013թ), օրինակ, չկարողացավ զսպել ախորժակը և կրկին հայտնվեց ինքնամոռացման գրկում: Ճիշտ, սուտ, հիմնավոր, անհիմն, ապացուցելի, թե ոչ, «լավ» տեղերը երկու անգամ կրկնելով, մոռացավ ապրիլի 23-ն էլ, զոհին էլ, վիրավորին էլ ու լեշ տեսած բորենու նման հարձակվեց պատգամավորի վրա:
Երևում է, շատ էին հարմար առիթի սպասել, անհանգստացել, թե չլինի հանկարծ առիթը չընձեռվի, ու իրենք մնան ձեռնունայն: Ստալինյան տարիների ոգով, բամբասագրերի գինը հանելու համար, ինչ լսել-չէին լսել, տվեցին թղթին առանց ստուգելու: Ստուգեն, որ ի՞նչ անեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ սուտն են լսել, ինչպե՞ս վարվեն, չտպե՞ն, զրկվե՞ն բարիքից: Ու այս մոլեռանդությունը հասցրեց այնտեղ, որ ԱՄՆ-ում սպանված երիտասարդի մոր խոսքը չհարգեցին: Ի դեպ, Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Հորիկ Հարությունյանը մահացել է որդու կորստից 10 ամիս առաջ, ինսուլտից և այդ փաստը ճշտելու համար պետք էր ընդամենը հարցնել մորից:

Ինչևէ, իրենք չեն հավատում: Չեն հավատում, որ չխաբվե՞ն: Իրենք նիհիլիստ են, ոչ մի լավ բան պատգամավորի մասին սկզբունքը գուցե դեռ տպաքանակներ կավելացնի: Յուրաքանչյուր ոք, ով կուզենա ճշմարտությունն իմանալ պատգամավոր, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ընտանիքի հայր, որդի, ամուսին, բարերար ու հասարակական մարդ Մարտուն Գրիգորյանի մասին, կարող է գեթ մեկ անգամ այցելել martungrigoryan.am կայք ու արագ կպարզի, որ վերջին օրերի լրատվությունը պատգամավորի մասին ունի հակառակ կողմի հետ նրան հավասարեցնելու նպատակ և այդ առաքելությունը, անշուշտ, իրականացվում է այդ կողմի պատվերով: Իսկ պատվերները, սովորաբար, անվճար չեն լինում:

Խճճվել՝ բայց այսքա՞ն: Այս հեղինակը այդ ո՞ր լրագրողական հետաքննությամբ է պարզել, որ մարզային փոխոստիկանապետը Մարտուն Գրիգորյանի քեռին է, որի քույրն ամուսնացած է քննչականի նախկին պետի հետ: Չենք հասկանում, պատվիրվա՞ծ, թե՞ ինքնաբուխ է հրճվում այս լրագրողը: Իրականությունն այն է, որ փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը Մարտուն Գրիգորյանի հետ բացարձակապես կապ չունեցող մարդ է : Բացատրենք. նա Մարտուն Գրիգորյանի հոր հորեղբորորդու տղայի կնոջ քեռին է : Կարող էիք, չէ՞, ստուգել: Անշուշտ, կարող էիք ու չստուգեցիք: Կամ այդ ով է հասկացել, որ ոստիկանապետի հիշատակած պատգամավորը Մարտուն Գրիգորյանն է: Միանգամից ասենք, որ այդ պատգամավորը Մարտուն Գրիգորյանը չէ, որովհետև որևէ անգամ, որևէ առիթով Մարտուն Գրիգորյանը ոչ ոստիկանապետին, ոչ էլ տեղակալին չի դիմել, չի զանգահարել, քանի որ մոտիկից իրար չեն էլ ճանաչել: Ոստիկանապետը, ճիշտ է, մեկնաբանություններ էր տալիս ապրիլի 23-ի դեպքի կապակցությամբ, բայց նրա խոսքը ուղղված իրենց զանգահարած պատգամավորին, Մարտուն Գրիգորյանի հետ չէր առնչվում: Հարգարժան լրագրող, ոստիկանապետից կամ տեղակալից ճշտե՞լ եք՝ այդ խոսքը Մարտուն Գրիգորյանի՞ն էր վերաբերում , թե՞ մեկ ուրիշի: Չեք ճշտել: Ոստիկանապետի հայտնի ասուլիսը մենք էլ ենք դիտել և չենք կարող համաձայն չլինել այն պնդման հետ, որ որևէ մեկի ապրելու կերպը չպետք է խանգարի մյուսներին: Ի դեպ, «Առաջին լրատվական» կայքը, հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթին, վկայակոչել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի պատասխանը. ասվածը Մարտուն Գրիգորյանի մասին չէ:

Ընդհանրապես, «Հրապարակի» նյութերը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ դրանց հեղինակը Գյումրիում հանդիպել է հիշողությունը մեծ դժվարությամբ վերականգնող մի տատիկի և խնդրել պատմել վերջին հարյուրամյակում Գյումրիում կատարվածը, ասվածն ու չասվածը, տեսածն ու չտեսածը: Ու երբ տատը հոգնել է խոսելուց, մեր այս լրագրողը տատին սթափեցրել է. տատ ջան, նյութս փոքր է ստացվում, մի քիչ էլ պատմի, էլի: Տատն էլ, հյուրի սիրտը չկոտրելու համար, «բոլորովին վերջերս» տեղի ունեցած բաներ է մոգոնել, որոնց մասին միայն ինքը գիտե. «Բոշի կռուգ», «ստանալիք», Մարտուն Գրիգորյանի «ազգականներ իրավապահ համակարգում», «դատախազի տրաքացրած մեքենա» և այլն: Այս ամենն ո՞վ է ապացուցելու, երբ այդպիսի խնդիր դրվի, ո՞ր հավաստի աղբյուրը: Իսկ թե ինչ տատիկի ի նկատի ունենք, գյումրեցիները կհասկանան:

Մարտուն Գրիգորյանի և Գյումրու նախկին քաղաքապետի թշնամության մասին: 2008թ-ից սկսած, երբ այս երկու անձինք պայքարում էին քաղաքապետի պաշտոնի համար, պատգամավորը բոլոր առիթներն օգտագործել է ասելու համար, որ ընտրապայքարը չպետք է թշնամանք սերմանի, որ նախկին քաղաքապետի հետ չհասկացվածությունը չունի այլ հիմքեր, քան 2008թ-ի ընտրապայքարը: Մարդը չի հաշտվում այն մտքի հետ, որ քաղաքապետի ընտրություններում 2008թ-ին առաջադրվել են իր դեմ, 2012թ-ի ԱԺ ընտրություններում հաղթել են հենց իրեն, և այդպիսով է սկիզբ դրվել իր անկմանը քաղաքական դաշտում: Չի կարողանում հաշտվել իրականության հետ, ու արվում է այն, ինչ տեսանելի է ու հասկանալի: Խեղդվող մարդն իր հետ մարդ է ուզում տանել: Լրատվությանը այս հարցը չի՞ հուզում: Թե՞ որ հուզեր ի՞նչ, այս թեմայով պատվեր չկա: Թշնամություն հրահրող մարդը կոչ կանե՞ր ներկա ու նախկին քաղաքապետերին հաշտվելու, միմյանց նկատմամբ անհարգալից արտահայտություններից զերծ մնալու: Մենք համոզված ենք, որ չէր անի, դուք՝ չգիտենք:

Շեկոյի մասին: Լրատվական կայքերից մեկում «Շեկոյի մահն իր ընտրած ճանապարհի տրամաբանական հետևանքն է» վերնագրով ժամկետանց մի ոստիկանի դիտարկումները կային՝ եզրակացությամբ, որ արտահայտվել էր նյութի վերնագրում: Բայց արժե՞ր այսօր խոսել այդ մասին, չէ՞իք կարող մի քիչ զսպել ձեր լեզուն, այ «հարգելի», հիմա ի՞նչ անեն Շեկոյի վշտահար, անէացած կինը և անչափահաս, տագնապ ու անորոշություն արտահայտող աչքերով երեխաները, հրապարակավ դադարեն սգալ ու ցնծա՞ն, որ ազատվել են ընտանիքի այնքան վտանգավոր հույս ու ապավենից:Ձեր բերանում կուտակված աղբը դուրս թափելիս ի՞նչ եք մտածել: Լավ, դուք քրիստոնյա՞ եք, թե՞ ինչ, երբևէ չե՞ք լսել «մահացողից հետո կամ լավը կամ ոչինչ» արտահայտությունը, կարդացած էլ կարող էիք լինել:

Ինչ վերաբերում է վենդետային, մարզի դատախազի և Մարտուն Գրիգորյանի հոր համատեղ բիզնեսին, անհեթեթություններ են, պատվիրված, հասկանալի է, թե ում կողմից, թե ով է ունակ նման բանսարկությունների:

Այս ամենի ֆոնին հույսի ու լույսի ճառագայթ է Շիրակի հոգևոր թեմի առաջնորդի հարցազրույցը, որ հայտնվեց ուրբաթ երեկոյան «Առաջին լրատվական» կայքում: Սրբազանին ճանաչելով, կարծում ենք, մի քիչ կխորհեք ձեր ասածի, արածի ու հրապարակածի շուրջ: Փառք բարձրյալին, որ այսպիսի սպասավոր ունի:23-ին Գյումրիում կատարվեց մի դեպք, որը որակվեց և պատմության մեջ կմնա որպես աղմկոտ սպանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում