Էշթոն Քեթչերը չի կարողացել զսպել իրեն և հրել է հսկիչին, ով չի թողել նրան մոտենալ երիտասարդ երկրպագուհուն:
Էշթոն Քեթչերի և հսկիչի միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել Stagecoach երաժշտական փառատոնի ժամանակ, որին մասնակցել է նաև դերասանը: Ականատեսների խոսքերով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել այն պատճառով, որ հսկիչները թույլ չեն տվել երկրպագուհուն մոտենալ Քեթչերին:
Աղջիկն իրեն ագրեսիվ չի պահել, ուղղակի ցանկացել է մոտենալ և սեղմել աստղի ձեռքը: Քեթչերը նույնիսկ դեմ չի եղել գրկախառնվել նրա հետ և կատաղել է, երբ հսկիչներն աղջկան թույլ չեն տվել մոտենալ իրեն: Երբ դերասանն ընդառաջ է գնացել աղջկան, հսկիչը փակել է նրա ճանապարհը և երկուսին էլ հրել է: Էշթոնը միանգամից կռիվ է սկսել: Դրանից հետո Էշթոնը լքել է բեմը: Դեռ հայտնի չէ, արդյո՞ք այս դեպքն իր շարունակությունը կունենա ոստիկանությունում։










































