«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն առաջիկա ամռանը կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն:
TZ-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը դեռևս շարունակում է վստահել Տիտո Վիլանովային` չնայած Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակներում գրանցած բացասական արդյունքին:
Սակայն «Բարսելոնա»-ն ուսումնասիրում է «Բավարիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի թեկնածությունը, ում օգնությանը կդիմի այն դեպքում, եթե Վիլանովա չկարողանա շարունակել աշխատանքը առողջական պատճառով:
TZ-ը հայտնում է, որ իսպանական գրանդը ուսումնասիրում է նաև «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի թեկնածությունը: Սակայն Յուպ Հայնկեսի տարբերակն ավելի հավանական է, քանի որ առաջիկա ամռանը լրանալու է մասնագետի` «Բավարիա»-ի հետ պայմանագրի ժամկետը և մյունխենյան ակումբը գլխավորելու է Խոսեպ Գվարդիոլան: