Ամեն տարի դեկտեմբերի 15-ին բոլոր երկրներում, որոնք ունեն թեյի համաշխարհային արտադրության առաջատարի կարգավիճակ, նշվում է Թեյի միջազգային օրը: Այս մասին գրում է Calend-ը:
Օրվա նպատակն է կառավարությունների ու քաղաքացիների ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի խնդիրների վրա, որոնք կապված են միմյանց միջև թեյի վաճառքի և դրա արտադրությամբ զբաղվող աշխատակիցների վիճակի հետ:
Դեկտեմբերի 15-ին Թեյի միջազգային օրը նշելու որոշումն ընդունվել է 2004-ին Մումբայիում և 2005-ին Պորտե Ալեգրեում տեղի ունեցած Համաշխարհային հասարակական ֆորումի ընթացքում տարբեր միջազգային կազմակերպությունների և արհմիությունների բազմաթիվ քննարկումներից հետո: Հենց այդ օրն էլ հրապարակվել է թեյի արտադրությամբ զբաղվող աշխատակիցների իրավունքների պաշտպանության համաշխարհային հռչակագիրը: