Ռոբերտ դե Նիրո, Քիմ Մորդոնտ, Ջեյն Ռոզենտալ
Նախօրեին կայացել է Tribeca կինոփառատոնի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում ցուցադրվել են աշխարհի 38 երկրներից 89 լիամետրաժ և 60 կարճամետրաժ ֆիլմեր: Փառատոնի հիմնադիրներից մեկը Ռոբերտ դե Նիրոն է:
Լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել ավստրալացի ռեժիսոր Քիմ Մորդոնտի «Հրթիռ» ֆիլմը, իսկ գլխավոր դերակատար 10-ամյա Սիթիֆոն Դիսամոյեն մրցանակի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում: Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել ամերիկյան «Զգուշացեք փակ դռներից» ֆիլմը:
Երկրորդ գլխավոր մրցանակը ստացել է Դեն Կրաուսը՝ The Kill Team փաստագրական ֆիլմի համար: Այն խաղաղ աֆղանների սպանության մեջ մեղադրվող ամերիկացի զինվորների խմբի մասին է:
Փառատոնի փակման արարողությունից մեկ օր առաջ պատմության մեջ առաջին անգամ հանձնվել է հայտնի ռեժիսոր և սցենարիստ Նորա Էֆրոնի անվան մրցանակ՝ հատուկ մրցանակ կին կինեմատոգրաֆիստների համար: Հաղթողների ցուցակում առաջինը Միրա Մենոնն է՝ իր Farah Goes Bang ֆիլմով:

«Հրթիռ» ֆիլմի ռեժիսոր՝ Քիմ Մորդոնտ

«Զգուշացեք փակ դռներից» ֆիլմի ռեժիսոր՝ Սեմ Ֆլյաիշներ

Ռեժիսոր Դեն Կրաուս

Միրա Մենոնը մրցանակ է ստացել իր առաջին ֆիլմի համար











































