Թալիբները շաբաթ օրը հայտարարել են Աֆղանստանում գտնվող միջազգային դաշինքի զորքերի վրա հարձակվելու գարնանային փուլի մեկնարկի մասին՝ հաղորդում է Ria Novosti-ն:
«Այս տարի հարձակումը գրոհային բնույթ կկրի՝ հատուկ ռազմական մարտավարությամբ, և կհետապնդի օտար նվաճողներին ոչնչացնելու նպատակ: Կներթափանցենք նաև հակառակորդի բազաներ»,- նշվում է արմատական «Թալիբան» շարժման հայտարարության մեջ:
Թալիբները տեղի բնակչությանը նախազգուշացրել են հեռու մնալ օտարների ռազմական ճամբարներից և բազաներից, ինչպես նաև այն խանութներից, որտեղ նաև օտարերկրացիներն են հաճախում, քանի որ դրանք ևս հարձակման թիրախում են: Փաստաթղթում նաև Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողներին կոչ են անում չհամագործակցել խամաճիկ կառավարության հետ և անցնել մոջահեդների կողմը:









































