Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ՉԼ կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիա»-ի` կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ ջախջախիչ հաղթանակլի մասին (4:0):
«Գերմանացիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հզոր կազմ ունեն: Սակայն այդ խաղը մխիթարանք չէ մեզ համար: Մեծ նապատակներ ունենք, քանի որ մենք «Յուվենթուս»-ն ենք»,- Football Italia-ի հետ զրույցում նշել է Կոնտեն:
«Պետք է շարունակել աշխատել ու բարելավել խաղը»,- հավելել է մարզիչը:






































